«Պարոն Մուկուչյանը չի թողնում ժողովրդի հետ ես հանդիպեմ, կամ որևիցէ մի բան ասեմ՝ ապրիլի 2-ից հետո կկատարեմ։ Ասում ա՝ դա ընրակաշառք ա։ Ես, սիրելի ժողովուրդ ջան, ընտրակաշառքով չեմ զբաղվում։ Չի կարող պատահել՝ մեկը ասի՝ Ծառուկյանին մի հարցով դիմել եմ, հարցը չի կարգավորվել։ Այնպես որ, Բանավանի հարցով տեղյակ եմ, խնդիրներին լուծում կտանք: Չեմ կարող ձեռքերս ծալած նստել, փափուկ կյանքով ապրել: Շատ լավ տեսնում եմ, որ բոլորի վիճակը վատ է»,- այսօր Վարդենիսում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նախագահն էլ հենց «պարոն Մուկուչյանն» է, օրերս հայտարարել է, որ դրամական ու նյութական խոստումներով երեկ քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։
Տեսանյութը՝ Ազատություն ռադիոկայանի


