▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մուգ գույնիները մամաս ա փակել, բացերը՝ զոքանչս. Ուրֆանյանի զինվորի հիշողությունները` կապիտանի մասին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Կարեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Արմենակ Ուրֆանյանի հետ աշունը պոստ հելանք, դե վաշտիս հրամանատարն էր, էդ անգամ ինքը մեր դիրքի ավագն էր, արձակուրդից էր վերադարձել։ Նստեցինք հաց ուտելու մեկ էլ մի արկղ պահածոներ բերեց, լոլիկ էր ու լիքը բաներ, շատ համեղ էին, հարցրի՝ պարոն կապիտան ովա՞ սենց համով սարքել, ասեց՝ «էն մուգ գույնիները մամաս, բացերը զոքանչս»․․․ ժպիտով ասաց....

Քյարամի հետ էլ, երբ պոստ էինք պահում ինքն էլ էր հետը պահածոներ բերում, նստեցինք հաց կերանք ասեց՝ «բա Կարեն ջան, տեսնու՞մ ես ինչ լավ մամա ունեմ»...

Մի՞թե ծառայել ու կռվել եմ հերոսների հետ, մի՞թե չկան նրանք, մի՞թե արդար էր այդքան ջահել թողնեին մեզ ու գնային.... Դուք միշտ կենդանի եք իմ ու բոլորի սրտերում...»

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее