▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում սպանել են հայազգի խոշոր գործարարին

Երեկ` ապրիլի 19-ին, Մոսկվայում սպանել են «Ինպրոմսերվիս» ընկերության և մոսկովյան առևտրի կենտրոններից մեկի սեփակնատեր, գործարար Ալեքսանդր Բաղիրյանին: Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»: Տեղեկության մեջ նշվում է, որ նրան սպանել են հենց իր գրասենյակի մոտ: Ժամը 21.00-ին 61-ամյա Բաղիրյանը անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ դուրս է եկել բիզնես-կենտրոնից, երբ կրակոցներ են հնչել: Բաղիրյանի ուղղությամբ արձակվել է առնվազն 5 փամփուշտ: Նշվում է, որ կրակողը նրա նախկին գործընկերն է եղել, որը գործարարին շուրջ 3 միլիոն դոլար է պարտք եղել:

Բաղիրյանին հիվանդանոց են տեղափոխվել, որտեղ էլ նա մահացել է: Իրավապահները ձերբակալել են սպանությունը կատարած տղամարդուն: Նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել:

501.jpg

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее