Մոսկվայում մայիսի 29-ին փոթորկի պատճառով տուժել է գրեթե 170 մարդ: Ըստ Մոսկվայի առողջապահության վարչության ղեկավար Ալեքսեյ Խրիպունի՝ փոթորկից հետո հոսպիտալացվել է մոտ 150 մարդ: Այս պահին 108-ը մնում է բուժհաստատություններում, որոնցից 22-ը երեխաներ են: Նշվում է, որ հիվանդները հիմնականում ստացել են կոտրվածքներ, գանգուղեղային եւ ողնաշարի վնասվածքներով։ Զոհերիի թիվը հասել է 13-ի:Քաղաքապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ տարերային աղետի հետևանքով տապալվել է մոտ 3.500 ծառ: Բացի այդ, փոթորիկը վնասել է ավտոմեքենաները, էլեկտրափոխանցման լարերն ու երկաթուղային ճանապարհները:





