Մոսկվայում ուժեղ փոթորկի հետեւանքով զոհվել է 11 մարդ: Այս մասին հաղորդում է «LIFE.RU»-ն՝ հղում կատարելով ռուսական մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայությանը:
Մոսկվայի տարբեր շրջաններում մայիսի 29-ի ցերեկը հորդ անձրեւ էր տեղացել, որը ուղեկցվում էր վայրկյանում մինչեւ 20 մետր արագությամբ քամու պոռթկումներով, մի քանի հարյուր ծառ է արմատախիլ եղել։





