▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում մահացել է Միխայիլ Մինասբեկյանը

Մոսկվայում 84 տարեկանում մահացել է նշանավոր քաղաքական գործիչ, գիտնական Միխայիլ Սերգեյի Մինասբեկյանը։

Մինասբեկյանը եղել է Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի ակադեմիկոս,Հայաստանում ավիացիոն արդյունաբերության հիմնադիր, «Արմավիակոմպլեքս» արդյունաբերական միավորման հիմնադիր եւ գլխավոր տնօրեն, Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար, ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր եւ Գերագույն խորհրդիանդամ, «Սպրավեդլիվոստ» եւ «Սոգլասիե» պատգամավորների խմբակցությունների հիմնադիր, ՄԱԿո Մոսկովյան-հայկական առեւտրաարդյունաբերական ընկերության հիմնադիր եւ ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, շքանշանակիր։

Միխայիլ Սերգեյի Մինասբեկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին, ժամը 18։00-ից 19։30, Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցում։ Վերջին հրաժեշտը՝ հունվարի 17-ին, ժամը 12:00-ից 13:00։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее