Մոսկվայում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել մայրաքաղաքի կազմակերպություններից մեկին պատկանող տրակտորը գողանալու համար: Այս մասին գրում է mskagency.ru-ն:
Ըստ տեղեկությունների`սեպտեմբերի 4-ին անհայտ անձը 3.5 միլիոն ռուբլի արժեքով տրակտոր է գողացել: Երկու օր անց՝ սեպտեմբերի 6-ին, ոստիկանության աշխատակիցները կասկածյալին ձերբակալել են այդ տրակտորը տեղափոխելու ժամանակ:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել:


