▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում հայ տաքսիստի մասնակցությամբ վթարի հետևանքով այրվել է Տիմատիի մեքենան. ռեփերը 5-10 մլն ռուբլի է պահանջում

Օրերս Մոսկվայի կենտրոնում վթար է տեղի ունեցել հայ տաքսիստ Հրանտ Ալթունյանի և ռուս հայտնի ռեփեր Տիմատիի անվտանգության աշխատակիցների մասնակցությամբ։ Այս մասին հաղորդում են ռուսական լրատվամիջոցները: Բախվել են «Մերսեդես» և «Ֆոլցֆագեն» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ռեփերին պատկանող Gelandewagen-ն ամբողջությամբ այրվել է: Տիմատին հայ տաքսիստից պահանջել է 5-10 մլն ռուբլի փոխհատուցում: 

Իրավապահ մարմինները մինչ օրս չեն կարողանում հայտնել ավտովթարի մեղավորին: Եթե հայ վարորդը ճանաչվի վթարի մեղավոր, Տիմատին կարող է դիմել դատարան՝ պահանջելով փոխհատուցել այրված մեքենայի վնասը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее