Մոսկվայից Գյումրի թռչող օդանավը մարտի 11-ին հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Այս մասին հայտնում է РЕН-ТВ-ն: Որոշումը կայացրել է ինքնաթիռի հրամանատարը, քանի որ ուղևորներից մեկն իրեն ոչ ադեկվատ է պահել:
Տղամարդուն տարհանել են ինքնաթիռից ոստիկանության աշխատակիցները, ինչից հետո ինքնաթիռը շարունակել է թռիչքը:


