▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսկվայի շքերթին ոչ թե 100-ից ավելի հերոսներ տված հայ ժողովուրդն է մասնակցում, այլ Ադրբեջանը»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վերջերս Մոսկվայում հաղթանակի 80-ամյակի կենտրոնական միջոցառումներից մեկում ադրբեջանցի պատվիրակն իր երկրի դերն ու մասնակցությունը պատերազմում նավթով էր չափում, որի արդյունաբերական հեղափոխությունը, ի դեպ, հայերի շնորհիվ է եղել:
ՀՀ իշխանության ներկայացուցիչները, վերջին շրջանում, փրփուրը բերաններին ինչ միկրոֆոն տեսնում հայտարարում են հայ ժողովրդի` ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում ունեցած մեծ դերի մասին:
Սակայն չգիտես թե ինչպես է ստացվում, որ Մոսկվայի հանդիսավոր շքերթին ոչ թե 100-ից ավելի հերոսներ տված, պատերազմում բազմաթիվ գեներալներ, մարշալներ, զորահրամանատարներ ունեցած հայ ժողովուրդն է մասնակցում, այլ խորհրդային տեխնիկայի մի մասը վառելիքով ապահոված ու հետագայում քաղաքական մանրադրամ դարձրած Ադրբեջանը:
Հաղթանակի տոնն ու հայ ժողովրդի դերը կարևորում էիք, ապա ինչո՞ւ ԱԺ օրակարգում ՀՀԿ նախաձեռնած ԱԺ հայտարարության նախագիծը չներառեցիք: Թե՞ ընդդիմությունն էր առաջարկել, էլի չտեսնելու տվեցիք:
Ներքին թշնամությունից, հասարակական բևեռացումից ու սեփական կաշվից այն կողմ ոչինչ չեն տեսնում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее