▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի կենտրոնում հայ տղամարդու են սպանել

Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք հայ տղամարդու են սպանել: Այդ մասին հայտնում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրի:

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ անհայտ անձը 4 անգամ կրակել է 1979 թվականին ծնված տղամարդու վրա։ Տղամարդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։

«Սպանության բնույթից ելնելով՝ այն նման է պատվիրված սպանության»,- նշել է լրատվամիջոցի զրուցակիցը։

Դեպքի վայրում աշխատում են քննիչներն ու քրեագետները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее