▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվան նախազգուշացնում է Բաքվին

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Մայիսի 15-ին Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է ՌԴ արդարադատության նախարարության հայցը «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպությունը լուծարելու վերաբերյալ՝ դրա կանոնադրության՝ ռուսաստանյան օրենսդրությանը չհամապատասխանելու պատճառով...Ռուսաստանի Գերագույն դատարանի այս որոշումը մեծ դժկամությամբ ընդունվեց Բաքվում...Ալիևյան ԶԼՄ-ները տարրական լուտանքներ են թափում ռուս դատավորների վրա,ովքեր հանդգնել են փակել մի կազմակերպություն,որի հիմնադիրը ադրբեջանցի ազգի «աստված» Հեյդար Ալիևն էր...Բաքվում սպառնում են Մոսկվային հարաբերությունների վատթարացմամբ...Այդ կազմակերպության ներկայացուցիչները ռուսաստանյան ԶԼՄ-ներին հայտարարել են,որ բողոքարկելու են ՌԴ Գերագույն դատարանի այդ որոշումը Վերաքննիչ դատարանում...Ազերիների այս ակտիվությունը բացարձակ դուր չի եկել Կրեմլին...Հիմնականում Բաքվից հնչող դժգոհություններին ի պատասխան հայտարարությամբ է հանդես եկել Պետդումայի պատգամավոր,ազերիական հայտնի լոբբիստ,Ժիրինովսկու կուսակից Դմիտրի Սավելևը,որի գլխավոր մեսիջը կայանում է նրանում,որ ադրբեջանցիներին առաջարկ է արվում մի նոր կազմակերպություն ստեղծել արդեն լուծարված «ՀԱԿ»-ի փոխարեն,որի կանոնադրությունը խնդիրներ չի հարուցի և կհամապատասխանի ՌԴ օրենքներին...
Սավելևի հայտարարությունը միամիտ չհայտնվեց...Իմ կարծիքով պաշտոնական Մոսկվան Բաքվի լոբբիստի միջոցով հասկացնում է Իլհամ Ալիևին խելոք մնալ և չփորձել ՌԴ տարածքում «ապստամբել» պաշտոնական Մոսկվայի որոշումների դեմ...Սրանով Մոսկվան դեռ նախազգուշացնում է «ՀԱԿ»-ի հիմնադրի որդուն,որ խելոք մնա և վերջ տա իր կողմից վերահսկվող ԶԼՄ-ների միջոցով հակառուսական տրամադրությունների տարածմանը...
Բաքվում չեն հասկանում,որ այն ինչ կապ ունի Հեյդար բաբայի հետ և սրբացվում է Ադրբեջանում,այլ երկրներում բացարձակ ոչ մի արժեք չունի...
Մի բան է ինձ զարմացնում այս ամենում...Որոշ ժամանակ առաջ նույն ալիևյան ԶԼՄ-ները բավական սկանդալային բացահայտումներ էին անում նույն «ՀԱԿ»-ի անգործության և նույնիսկ հակաադրբեջանական գործունեության վերաբերյալ,իսկ հիմա դարձել են այդ ՀԿ-ի պաշտպանները... «ՀԱԿ»-ը մեղադրվում էր ՌԴ-ի հայերի դեմ պայքար չմղելու մեջ...
Բայց ամենազավեշտալին նրանում էր,որ ալիևյան վարչակարգի որոշ պաշտոնյաներ «ՀԱԿ»-ի փակման մեջ մեղադրում են հայերին...Շատ ուրախ կլինեի,եթե այդ որոշ ազերիների կասկածները համապատասխանեին իրականությանը...

Գագիկ Համբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее