Մոսկվան հասկացրեց, որ չի ճանաչում վաշինգտոնյան պայմանավորվածությունները,-ԱրմենիաSputnik մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նշեց` Ռուսաստանի համար բարդ չէր լինի այս հարցի պատասխանը, եթե չլիներ ուկրաինական պատերազմը։
«Իրանն ունի մտահոգություններ, նույնիսկ արըահայտած կառուցողական տեքստերում բացահայտորեն մտահոգություն են հայտնում ամերիկյան հնարավոր ներկայության հետ կապված։ Այո, այնպիսի ինստիտուցիոնալ պատմություն ունեցող երկրների համար, ինչպիսիք են Ռուսաստանն ու Իրանը, դժվար չէր հաշվարկել, գնահատելը, որ վաշինգտոնյան պայմանավորվածություններն ուղղված են Ռուսաստանի դեմ ուժեղ ճնշման սաստկացմանն ու Իրանի մեկուսացմանը»,- ասաց Սուրենյանցը։
Կարծում է` Իրանը առանց ՌԴ–ի աջակցության չի կարող պահել այն կարմիր գծերը, որոնց մասին խոսում է։
Դիտեք նաև՝