▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվաբնակ հայ գործարարը մեքենաներ նվիրեց Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին

Armtimes.com-ը գրում է. Մոսկվաբնակ հայ գործարար Էդգար Արամյանը «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենաներ նվիրեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի 2017 թ. չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին (98 կգ) եւ Մաքսմին Մանուկյանին (80 կգ): Միջոցառումը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում: Բացի մարզիկներից ու հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանից՝ ներկա էր նաեւ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

«Աշխարհի ամենալավ բաներից մեկն այն է, որ զգում ես, որ գնահատված ես, եւ հակառակը՝ ամենավատն այն է, որ զգում ես, որ գնահատված չես: Կան մարդիկ, որոնց պարտականությունների մեջ չի մտնում, բայց ցանկություն են հայտնում օժանդակելու, խրախուսելու: Եվ նորից եմ ասում՝ կարեւորը, որ կա վերաբերմունք»,- ասաց Ռոստոմյանը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее