Ռուսական աղբյուրի համաձայն, Վորոնեժի մարզում այսօր առավոտյան՝ ժամը 8-ի սահմաններում վթարի է ենթարկվել Մոսկվա-Երևան ավտոբուսը: Վթարի հետևանքով տուժել է 3 մարդ:
Mercedes-Benz մակնիշի ավտոբուսի վարորդը կորցրել է ինքնատիրապետումը, ինչի հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ընկել առուն:
Տարբեր ծանրության վնասվածքներ ստացած 3 քաղաքացիներից երկուսը երեխաներ են: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Հայտնի է, որ ավտոբուսում վթարի պահին եղել է 39 քաղաքացի:



