▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո հարձակվել են հայ ֆուտբոլասերների վրա

Աշխարհի առաջնության Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո միջադեպ է տեղի ունեցել երկու թիմերի երկրպագուների միջև: Հայաստանի ազգայինհավաքականի երկրպագուների ՖԱՖ-ակումբի ֆեյսբուքյան պաշտոնական էջը հաղորդագրություն է տարածել է, որում  ասվում է․

«Մոնտենեգրո-Հայաստան խաղից հետո, երբ հյուրերի սեկցիայում գտնվող շուրջ 80 հայ երկրպագուները, անվտանգության կարգադրությունները լսելով 30 րոպե սպասելուց հետո ոտիկանների ուղեկցությամբ հեռանում էին մարզադաշտից, հայ երկրպագուների վրա դրոշներ, պաստառներ զավթելու ակնկալիքով հարձակում գործեց Մոնտենեգրոյի երկրպագուների խուլիգանական խմբավորում։ Արժանանալով դիմադրության ՖԱՖ-ի կողմից, ուլտրասներին ոչինչ զավթել չհաջողվեց։ 2 կողմից եղան բերման ենթարկվածներ և հոսպիտալացվածներ։ Ոստիկանությունը կիրառեց անհամաչափ ուժ։

Ուշ գիշեր ոստիկանական բաժանմունքից և հիվանդանոցից շարժման անդամների դուրս գրվելուց հետո ՖԱՖ-ը ողջ անձնակազմով վերադարձավ Բուդվա»։

 

 

First Armenian Front  (FAF) - Official page.-ի լուսանկարը:

 

First Armenian Front  (FAF) - Official page.-ի լուսանկարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее