▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոդելը, ում դեմքն այլանդակվել է «կիսլատա»-ի պատճառով, Նորաձևության շաբաթվա աստղ է դարձել

 

Օրերս Նյու-Յորքում մեկնարկել է «Նորաձևության շաբաթը», որի ընթացքում ավելի քան 100 ապրանքանիշ ներկայացնելու է իր Գարուն-ամառ 2017 հավաքածուն: Այս տարի, թերևս, նորաձևության շաբաթվա աստղ է դարձել 19-ամյա հնդկուհի մոդել Ռեշմա Կուրեշին, ով երկու տարի առաջ զրկվել է մի աչքից: Աղջկա դեմքն այլանդակել է հարազատ եղբայրը՝ լցնելով նրա վրա «կիսլատա»:

«Ցանկանում եմ աշխարհին ասել, որ պետք չէ մեզ ընդունել որպես հաշմանդամներ, պետք չէ մեզ նայել որպես թույլ մարդկանց, նույնիսկ մենք կարող ենք շատ հաջողությունների հասնել»,- ցուցադրության ժամանակ մարդկանց է դիմել 19-ամյա մոդելը:

Իսկ լրագրողների հետ զրույցում, Ռեշման նշել է, որ մասնակցել է ցուցադրությանը, որպեսզի հասրակության ուշադրությունը գրավի նաև իր հայրենիքում «կիսլատայի» հասանելիության պատճառով առաջացած խնդրիների վրա:

Фото: социальные сети 
Фото: социальные сети
Фото: социальные сети 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее