Մոդել Հրանտ Գզրարյանն Asekose.am-ին տրամադրել է իր բաց և համարձակ լուսանկարները: Մոդելինգով զբաղվելու և համարձակ լուսանկարվելու փաստն էլ Հրանտը մեկնաբանում է հետևյալ ձևով.
«Քանի որ զբաղվում եմ ֆիթնեսով, բնականաբար, պարապմունքների ընթացքում ձեռք եմ բերել գեղեցիկ կազմվածք, ինչը, իհարկե, ներկայացնելու ցանկություն ունեմ: Ի վերջո, եթե տարիներ շարունակ տանջվում ես, ցանկանում ես նաև որևէ արդյունք գրանցել, հակառակ դեպքում ստացվում է, որ այս ամենն անիմաստ է: Երբ ջանասիրաբար որևէ աշխատանք ես կատարում, ուզում ես, որ այն գնահատվի: Ես դա նախընտրում եմ անել մոդելինգի և դերասանության միջոցով»: