▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մնացածները՝ թե՛ Ամերիկան, թե՛ Եվրոպան, ձեր վրա թքած ունեն». ռուս քաղաքագետը՝ հայերին

 

Ինչպես արդեն հայտնել ենք, «Սոլովյովն այսօր» հաղորդման ուղիղ եթերում հայ քաղաքական մեկնաբան, լրագրող, «Հայաստան» դաշինքի անդամ Հայկ Խալաթյանը Ռուսաստանին մեղադրել է դաշնակցային պարտականությունները չկատարելու, Հայաստանի հաշվին Թուրքիայի ու Ադրբեջանի հետ իր հարաբերությունները կառուցելու համար:
«Եթե Ռուսաստանը չի պաշտպանելու Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքը, ապա մեր ինչին է պետք ռուսական ռազմաբազան, դրոշները վերցրեք ու գնացեք, Աբխազիայում տեղակայվեք»,- հարցադրել է Հայկ Խալաթյանը:

Ի պատասխան ռուս քաղաքագետ Սերգեյ Միխեևը հակադարձել է. «Եթե Հայաստանը հնար ունենար, այս 30 տարում գոնե մեկ այլ դաշնակից կգտներ: Իսկ իրականությունն այն է, որ մնացածները՝ թե՛ Ամերիկան, թե՛ Եվրոպան, ձեր վրա թքած ունեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее