«Մկրտիչ Սրբազանը ձերբակալված է, քրեական հետապնդում են հարուցել նրա նկատմամբ, Սրբազանին մեղադրում են օրինական հավաքներին մասնակցությունը խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև քվեարկության արդյունքների վրա ազդելու մեղադրանքով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Սրբազանին ի սկզբանե Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժին են տեղափոխել, բայց նրան կոնտակտի հանարվորություն չի տրվել։ Փաստաբանի գնահատմամբ՝ այս երկու մեղադրանքներն էլ շինծու են։ «Այս ամենը հակաեկեղեցական շարժման շրջանակներում է ընթանում։ Սրբազանին տանելու են կալանավորման և փորձելու են անել այն, ինչ անում են մյուս կալանավորված Սրբազանների հետ»,- նշեց Զոհրաբյանը՝ հավելելով, որ դեռևս այլ մանրամասներ չի կարող հայտնել։ Հիշեցնենք՝ երեկ գիշերը խուզարկել են Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տունը, ապա նրան տեղափոխել են ՔԿ։ Արագածոտնի թեմի առաջնորդն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է: *** Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցրվել է փաստաթղթեր, էլեկտրոնային տեղեկատվություն պարունակող կրիչներ, առանձնապես խոշոր չափերով գումար, ոսկյա, արծաթյա մեծաքանակ զարդեր, վառելիքի կտրոններ. Քննչական կոմիտե.Լուսանկարն՝ այս հղումով Հ.Պ.-ի (Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան-խմբ.) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու, հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու հոդվածներով, Ա.Ա.-ի նկատմամբ՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելուև Ն.Ա.-ի նկատմամբ՝ խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելու հոդվածներով: Վերջիններս ձերբակալվել են: ԱրմենիաSputnik-ի տեղեկություններով՝ մյուս 2 ձերբակալվածները թեմի դիվանապետն ու գլխավոր հաշվապահն են։ ***
*** Տեր Արամ քահանա Ասատրյանը չի զղջում, որ իր հայտարարության հիման վրա քննություն է տարվում. Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում Կարծում եք, որ Ձեր հայտարարությունը պիտի՞ դառնար քննության առարկա, հարցին նա պատասխանեց` կարծում եմ` պիտի քննվի։ «Եթե եղել են ազատության, խոսքի, իրավունքի վերաբերյալ ճնշումներ, պիտի քննվի»,–Հովհաննավանքում լրագրողների հետ զրույցում ասաց նա։ Հովհաննավանքի հոգևորական Տեր Արամը Հանրայինի հեռուստատեսության եթերում ասել էր, որ ընդդիմության հավաքներին մասնակցել է վերադասի հրահանգով, ով Գարեգին Բ-ի քրոջ որդին է՝ Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Այս հայտարարության հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը հոդվածով: ***
Դիտեք նաև՝ *** *** *** |
||
«Սրբազան պայքար»-ի թելեգրամյան էջը գրում է. «Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից. Այն, որ… ակնհայտ է... Այն, որ Փ.Ն.-ն և իր խմբակը ուրացող են, դա ակնհայտ է… Այն, որ ես և մենք նախաձեռնել ենք հեռացնել չարիքը, դա էլ է ակնհայտ… Այն, որ 2024թ. ապրիլից ամեն սուտ, լուտանք և զրպարտություն նետել են մեր հասցեին, դա էլ է ակնհայտ… Այն, որ 2024-25թթ. ապօրինի կերպով հարյուրավոր հայրենատեր մարդկանց են ձերբակալել, կալանավորել, խոշտանգել և հալածանքի ենթարկել, դա էլ է ակնհայտ… Այն, որ հունիս 12-ին ռմբահարել են խաղաղ ժողովրդին և իրենք են ահաբեկիչներ, դա էլ է ակնհայտ… Այն, որ գլխավոր դատախազը և քննչական կոմիտեի խեղճ ղեկավարը ստախոս խաբեբաներ են, դա էլ է ակնհայտ… Այն, որ նրանք քաղաքական հրահանգով հնարել և ապա նենգափոխել են իրականությունը, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս երկուսը անպայման ենթարկվելու են իրավական պատասխանատվության, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս ամբողջը քաղաքական հետապնդում է, դա էլ է ակնհայտ… Այն, որ ԱԺ-ում հայրենավաճառները խախտել են մեր անմեղության կանխավարկածը, դա էլ է ակնհայտ… Եվ վերջապես… Այն, որ ճշմարտությունը, արդարությունը և Հայաստանը հաղթանակելու են, դա էլ է ակնհայտ… Այն, որ այս մասին չարիքն ու իր խմբակն էլ գիտեն և հենց այդ փաստից են սարսափած, դա էլ է ակնհայտ… Եվ Հաղթանակն այլընտրանք չունի։ Հայրենիքի Կալանավոր Հ.Գ. Ի հետևումն անցյալ օրը դատարանում պաշտպանիս՝ Հովհաննես Խուդոյանի ներկայացրած իրականությանը»»։ |
«Մկրտիչ Սրբազանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, մեղադրանք է առաջադրվել»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее