▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը կալանավորվեց 2 ամսով

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը` դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, բավարարեց քննիչի ներկայացրած միջնորդությունը։ «Ինչպես կանխատեսում էինք՝ դատարանը բավարարեց քննիչի միջնորդությունը՝ կալանք 2 ամսով։ Սահմանափակվեցին տեսակցությունները՝ բացառությամբ մերձավոր ազգականի՝ մոր»,- դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Երեմ Սարգսյանը՝ նշելով, որ որոշումը բողոքարկվելու է։
Նշենք, որ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը մեղադրվում է օրինական հավաքներին մասնակցելը խոչընդոտելու կամ հարկադրելու և ընտրական իրավունքին խոչընդոտելու հոդվածներով։
Հիշեցնենք՝ երեկ բերման են ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ՝ Արժ․ Տ․ Փառեն քհն․ Առաքելյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Քոչարյանը, Արժ․ Տ․ Մկրտիչ քհն․ Երանյանը, Արժ․ Տ․ Մանուկ քհն․ Զեյնալյանը, Արժ․ Տ․ Ղևոնդ քհն․ Գափոյանը, Արժ․ Տ․ Հայկ քհն․ Սահակյանը, Արժ․ Տ․ Սարգիս քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Գարեգին քհն․ Արսենյանը, Արժ․ Տ․ Նարեկ քհն․ Սարգսյանը, Արժ․ Տ․ Օշին քհն․ Հայրապետյանը, Տ․ Վրթանես քհն․ Բաղալյանը, Արժ․ Տ․ Համբարձում քհն․ Դանիելյանը, Արագածոտնի թեմի հաշվապահը, գանձապահը և գործավարը։
Արդեն հայտնի է, որ մեկ ամսով կալանավորվել է Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը։

***

«Մկրտիչ Սրբազանին մեղսագրվող հոդվածներից մեկն այն պահին, իբր երբ որ ենթադրյալ արարքը կատարել է, հանցագործություն չի հանդիսացել: Իրենք ասում են՝ 2021 թվականին դու հարկադրել ես, որպեսզի ընտրության մասնակցի և կոնկրետ անձի չընտրի: 2021 թվականին դա հանցագործություն չի եղել: 2022 թվականի օրենսգրքով նոր վերածվել է հանցագործության: Իսկ օրենքը պարզ է, եթե կոնկրետ արարքի կատարման ժամանակ դա հանցագործություն չի, ապագայի քրեականացումը չի կարող հետին ամսաթվով գնալ և դիտարկվել,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը և ընդգծել, որ «մյուս հոդվածով էլ իրենք ասում են, որ դու կոնկրետ մեթոդների կիրառմամբ քո ծառայողական լիազորությունների գործադրմամբ հարկադրել ես հավաքի մասնակցել, բայց չկարողացան ցույց տալ օրենքով նախատեսված, թե ինչ եղանակով է հարկադրումը կատարվել: Այսինքն՝ ընդամենը խոսքեր, որ հանցագործություն է կատարվել, բայց թե այդ հանցագործությունը ոնց է դրսևորվել, հանցավոր որևէ հատկանիշ չկար»:

Անդրադառնալով խուզարկությունների ընթացքում հայտնաբերված գումարին՝ փաստաբանը նշել է, որ այդ գումարների մասին մեղադրանք էլ չկա: «Շատ բնական է, որ թեմի առաջնորդարանում գումար կա, որովհետև բազմաթիվ ծախսեր կան, որոնք պետք է հոգացվեն: Փորձում են չեղած տեղը տպավորություններ ստեղծել»,-ասել է նա:

Դիտեք նաև՝

Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մկրտիչ Սրբազանի գործը այն աստիճան «պետական կարևորություն» ունի, որ դրանով կազմված քննչական խումբը բաղկացած է 54 քննիչից։
54 քննիչ բան ու գործ թողած Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հարցերով է զբաղվում։
Էլ ի՞նչ գործ գիտեք, որ այսքան քննիչ է ներգրավված…

Մկրտիչ Սրբազանին ցանկանում են կալանավորել մի արարքի համար, որ հանցագործություն չի հանդիսանում»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее