▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ խոնարհվում էիք ուրացողի առաջ». Դավիթ Ղահրամանյան

Արցախցի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մկրտիչ Արզումանյան, ի՞նչ էիք զգում, երբ լուսանկարվում էիք Նիկոլի հետ։ Երբ խոնարհվում էիք ամեն հայկականը, ամեն սրբությունները ուրացողի առաջ։ Ի՞նչ էր զգում Արծրուն Հարությունյանը, երբ ներկայացման մեջ պիտի ասեր` «Թուրքը օրը մի գյուղ վառելով առաջ է գալիս», թ՞ե այդ հատվածը նախապես հանել էիք` որ նիկոլը ձեզ հացից չզրկի։
Երևի Դուք քաղաքականությամբ չեք զբաղվում, Դուք մտավորական եք։
Հ.գ. ուղղակի հիշեք, գալու է մի օր, որ էլ ցանկապատ չի լինելու...
Եվ վերջին հարցը` իսկ որտե՞ղ է սկսվում Ձեր ցանկապատը։ Ձերը, ոչ թե դերասանինը»։

***

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բո*ացածը գնում է «Ցանկապատ» ներկայացումը տեսնում է ու խառնվում իրար։ Հետո վերջում դերասաններին շարում ու սկսում է խրատել։

Բոզացածը ինչ ուզի, կարող է անել, որովհետեւ ինքը վաղուց ապացուցել է, որ թշնամու ոտքերը լիզող, տիեզերական մասշտաբի հանցագործ է, բա դերասաններդ ինչացու ե՞ք, որ մեկդ արժանապատվություն չունեցավ, դեմ-դիմաց կանգնած բոզացածին հակաճառեր գոնե։ Դրել արդարանում էիք, որ ի՞նչ։ Լավ, դուք էդքան փողամեռ ու պալատակա՞ն եք։ Լավ է անում, դուք «ցանկապատ» խաղացեք, ինքը թող իրականում դնի»։

***

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թատրոն՝ ցանկապատերը քանդելու և մի Հայաստան ստեղծելու մասին։
Բայց այսօր Հայաստանը հանձնող վիժվածքը հանդիսատես էր։
Հելավ ու դերասաններին պատին դեմ տվեց` «Բա ի՞նչ եք ասում, տղերք։ Մենք ցանկապատեր ենք դնում, դուք քանդու՞մ եք։ Մենք Արցախ ու Կիրանց ենք հանձնում, դուք Արևմտյան Հայաստանից եք խոսում»։
Տղերքն արեցին տակները. «Բա շե՛ֆ ջան, սա 1918–20 թթ․ մասին է։ Հա, շե՛ֆս, մենք հենց դա էինք ասում, ուղղակի իրար սխալ հասկացանք»։
Ու ողջ դերասանակազմի մեջ մի արժանապատիվ հայ չեղավ, որ ասի․ այո, մենք հիշում ենք Արցախը, հիշում ենք Արարատը ու Արևմտյան Հայաստանը։
Մի տղամարդ չեղավ, որ արժանապատվությունն ավելի վեր դասի գործից, փողից ու նույնիսկ իր անձնական անվտանգությունից։
Մի հանդիսատես չեղավ, որ վեր կենա ու թքի վիժվածքի երեսին։
Մեկը չեղավ, որ ասի` բա՞ Եռաբլուրն, անասո՛ւն...
Մյուս թատրոնը աչքիս «ցանկապատ դնելու» մասին լինի։
Սրանք են մեր մտավորականները։
Սա ենք մենք»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее