▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մկոն՝ «Ռեստարտ 2020»-ի հեռարձակման դադարեցման լուրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին լուրեր են տարածվել, թե «Ռեստարտ 2020» սիթքոմը երկրորդ եթերաշրջան չի ունենա եւ այլեւս չի հեռարձակվի: Թե որքանով են հավաստի տարածված լուրերը եւ ինչ ընթացք է սպասվում «Ռեստարտ 2020»-ում հարցերի պատասխանները կայքը փորձեց ճշտել սիթքոմի գլխավոր հերոս, դերասան Մկրտիչ Արզումանյանից.

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին՝ այս շրջանում կատարվում են սցենարային աշխատանքները եւ ըստ նախնական պայմանավորվածության՝ գարնանը մենք կրկին եթերում կլինենք»,- ընդգծեց մեր զրուցակիցը. 

Հետաքրքրվելով, թե ինչ է սպասվում «Ռեստարտ 2020»-ի երկրորդ եթերաշրջանում, Մկոն նկատեց. 

«Փակագծեր բացելու իրավունքը չունեմ: Այդպիսով կկոտրեմ հետաքրքրությունը: Միայն կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանում սպասվում են հետաքրքիր սյուժետային զարգացումներ, կարծում եմ՝ մեզ ուրախ եթերաշրջան է սպասվում»:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее