▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միխայիլ Գալուստյանը բաժանվել է կնոջից՝ 18 տարվա ամուսնությունից հետո

Միխայիլ Գալուստյանն իր անձնական բլոգում հայտարարել է, որ բաժանվել է կնոջից՝ Վիկտորիայից, որի հետ ամուսնացած էր 18 տարի։

Արտիստը գրառում է հրապարակել սոցիալական ցանցում՝ հայտարարելով իր կայացրած որոշման մասին. «Որոշ ժամանակ անց մենք անհրաժեշտ համարեցինք ձեզ պատմել։ Երբեմն կյանքը փոխում է իր սցենարները, և պատահեց, որ մեր համատեղ ճանապարհորդությունն անցյալ տարի ավարտվեց։ Մենք որոշեցինք գնալ մեր առանձին ճանապարհներով։ Մենք բաժանվեցինք առանց դժգոհության կամ բողոքների՝ երախտագիտության զգացումով այն ամենի համար, ինչ մեր միջև էր»։

Գալուստյանը նշել է, որ ամուսնության ավարտը պարզապես կյանքի նոր փուլ է, ինչը նրա համար նոր բան է նշանակում։ «Հրաժեշտները միշտ չէ, որ դառնության մասին են, դրանք նաև նոր հնարավորությունների և անձնական աճի մասին են», - անկեղծացել է դերասանը։ Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցել են իրեն և մնում են իր և իր ընտանիքի կողքին։

Հիշեցնենք, որ Միխայիլ Գալուստյանը և Վիկտորիան հարաբերությունների մեջ էին ավելի քան 20 տարի։ Արտիստը պատմել է, որ իր ապագա կնոջը հանդիպել է 2003 թվականին Կրասնոդարի ակումբներից մեկում կազմակերպված երեկույթներից մեկում։ Վիկտորիան այդ ժամանակ 17 տարեկան էր, իսկ դերասանը՝ 23։ 2007 թվականի հունիսին զույգն ամուսնացավ, նրանք ունեցան երկու հարսանիք. առաջինը կազմակերպվեց Մոսկվայում, իսկ երկրորդը՝ Հայաստանում, որտեղ տոնակատարությունը տեղի ունեցավ բոլոր ավանդույթներին համապատասխան։

Նրանք մեծացնում են երկու երեխա՝ 14-ամյա Էստելլային և 12-ամյա Էլինային։ Գալուստյանը հարցազրույցում խոստովանել է, որ ինքը խստորեն է դաստիարակում իր դուստրերին։ Հեռուստահաղորդավարի խոսքով՝ ինքնակարգապահությունը կօգնի նրանց ապագայում ավելի լավ կազմակերպել իրենց ժամանակը։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее