Ինչո՞ւ են երկրի վատ վիճակից բողոքող հայ աստղերը, երգում ու վարում երկրի՝ ոչ արդար մոնոպոլիստի դստեր հարսանիքին. Մի՞թե փողի համար նրանք ամեն ինչի պատրաստ են
Երեկ տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքը, որը, ինչպես և սպասելի էր, ֆուռոր առաջացրեց համացանցում և լրատվական դաշտում։ Այս ամենի մեջ ամենահետաքրքիրն այն էր, որ երկրի համար ցավող ու երկիրը սիրող աստղերը շատ արագ ու ուրախ դեմքով երգում, պարում, արտասանում ու ուրախանում էին երկրի շատ խնդիրների համար մեղավոր, փոքր երկրում իրանց հաշվին միլիարդատեր դարձած օլիգարխի հարսանիքին։
Իսկ ինչի՞ դեմարշ չարեցին ու չերգեցին: Ինչի՞ չպայքարեցին հանուն երկրի, թե՞ դա ուղղակի առիթից առիթ է լինում ու մենակ ղզիկ ստատուներով։ Մի՞ թե մեր աստղերն ամեն ինչի պատրաստ են հանուն փողի ու «փողի մուննաթ» լոզունգով են առաջնորդվում։ Ինձ թվում է այլ բացատրություն չկա, ու արժե աստղերին խոհուրդ տալ, որ այսուհետ երկրիս համար «լացելուց» առաջ, մի փոքր վերջ տան դերասանությանն ու հիշեն, թե վերջերս որտեղ էին փողի համար իրանց կոտորում ու ով գիտի, երևի պետք եղած ժամանակ խոնարհվում էին Ալեքսանյանի առջև։
Արամ Մանուկյան