▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միստր X-ի կինը՝ Հայաստան վերադառնալու և ընտանիքի համալրման մասին

Life.panorama.am-ը գրում է.

Կայքը զրույցել է ԱՄՆ-ում հայտնի հաղորդավարուհի, երգահան Սվետլանա Բոսնոյանի հետ, ով երգիչ Արթուր Հակոբյանի՝ նույն ինքը Միստր X-ի կինն է:

Սվետլանա, նախ կցանկանամ պատմեք ձեր մասին՝ ինչպե՞ս հայտնվեցիք օվկիանոսիցայն կողմ:

- 2012թ-ի օգոստոսից ծնողներիս հետ մշտական բնակություն եմ հաստատել Միացյալ Նահանգներում: Սա մեր ընտանիքի երկար սպասված վերամիավորումն էր մեր գերդաստանի հետ, քանի որ իմ գրեթե բոլոր ազգականները շատ վաղուց արդեն ապրում էին Միացյալ նահանգներում:

Ապրելով դրսում՝ որքան կարեւոր է տվյալ շրջապատին ու միջավայրին ինտերգվելը,նույնքան եւ նույնիսկ ավելի կարեւոր է պահպանել հայկական արմատներինհամապատասխան տեսակը. այս առումով դուք եւ Ձեր ընտանիքը որքանո՞վ եքկարողացել հավատարիմ մնալ ազգայինին:

- Այստեղ ապրելով՝ տանը անպայման խոսում ենք հայերեն, օրինակ ծառայելով կրտսեր սերնդին, դիտում ենք հայկական հեռուստատեսություն, հետևում հայրենիքից լուրերին, ուրախանում հաջողություններով, իսկ օրհասական պահերին` մտահոգվում, մշտապես հայկական եկեղեցի ենք գնում ` ամուր պահելով կապը հայ համայնքի հետ: Մենք բոլորս հայ մշակույթի կրողն ենք հանդիսանում՝ ունենալով հայրենիքը մեր սրտում:

Գիտեմ, որ յուրաքարնչյուր հայ, անկախ բնակության վայրից, իր գեներին հատուկջերմությամբ հետեւում է հայրենիքում կատարվող իրադարձություններին, ԱՄՆ-ի հայհամայնքի, այդ թվում եւ Ձեր վերաբերմունքը Հայաստանի եւ այստեղ կատարվողյուրաքանչյուր երեւույթի հանդեպ ինչպիսի՞նն է ըստ Ձեզ:

- Հայտնի է, որ Սփյուռքի դերը Հայաստանի զարգացման հարցում շատ մեծ է և Կալիֆորնիայի հայ համայնքը հստակ գիտակցում է այդ փաստը՝ իր բոլոր լծակները գործադրելով, ջանք ու եռանդ չխնայելով թե հայապահպանության և թե հայրենիքին օգնության գործում:

Սվետլանա, ԱՄՆ-ի հայ համայքի համար ներկայացնում եք «Խաչմերուկ» հաղորդաշարը,հաղորդման շրջանակում ամենատարբեր ոլորտներից եք հյուրեր ընդունում, հետաքրքիրէ՝ հյուրեր ընտրելիս ավելի շատ ի՞նչի վրա եք շեշտը դնում:

-Արդեն շուրջ 3 ու կես տարի է ինչ «Խաչմերուկ» հեռուստանախագիծը եթերում է և շարունակում է հեռուստադիտողին ներկայացնել համայնքում տեղի ունեցող մշակութային անցուդարձը՝ լուսաբանելով մեր հայրենակիցների նոր ձեռքբերումները: Պատահում է, որ հյուրս ինքն է ցանկություն հայտնած լինում իր նորությունները լուսաբանել հենց իմ հաղորդման ընթացքում, լինում է նաև, որ որևէ լուր հայտնվում է իմ ուշադրության կենտրոնում և ես եմ հրավեր նախաձեռնում:

Դուք նաեւ ստեղծագործում եք ու Ձեր հեղինակած շատ երգեր դարձել են հայկականերգարվեստի ամենասիրված հիթերը: Սա պարտավորեցնո՞ղ է:

- Իհարկե պարտավորեցնող է  այնքանով, որ ամեն անգամ փորձում եմ էլ ավելի գեղեցիկ ստեղծագործությամբ հանդես գալ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее