Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ նոյեմբերի 1-ին ԱՄՆ-ում կայացել է երգիչ Արթուր Հակոբյանի և երգահան Սվետլանա Բոսնոյանի հարսանյաց արարողությունը, որին ներկա են գտնվել Հովհաննես Բաբախանյանը, Լևոն Շառաֆյանը, Վիոլետ Գրիգորյանը, Հրաչյա Մխիթարյանը, Վահիկ Փիրհամազին, Հովհաննես Շահբազյանը, Անի Քրիստին, Նորոն, Ջոնին, Շավարշ Գևորգյանը, Գևորգյան պարային ակադեմիայի և M Dance Studio-ի հիմնադիրները:
Այս առիթով BlogNews.am-ը զրուցել է Սվետլանայի հետ, ով պատմել է հարսանյաց արարողության մանրամասները:
«Շատ վաղուց էինք որոշել, որ ամուսնանալու ենք աշնանը, քանի որ Կալիֆոռնիայում տարվա այդ եղանակը լավագույնն է, իսկ օրը ավելի ուշ ընտրեցինք մեր սիրած թվերով՝ 1.11.15»:
Հարսանիքի գրեթե յուրաքանչյուր դետալ զույգը միասին է ընտրել, բացառությամբ երաժշտական մասի.
«Այդ պատասխանատու գործը լիովին վստահել էի սիրելիիս երաժշտական ճաշակին: Արթուրի գաղափարով այդ օրը սրահում գերակշռում էին համաշխարհային հիթերի հնչյունները հայտնի Allen G նվագախմբի կենդանի կատարմամբ, որի երաժիշտները հիմնականում այլազգի էին»:
Չնայած գույգն ապրում է ԱՄՆ-ում, բայց որոշ չափով պահպանել էին հայկական ավանդույթները. հարսի բակում հնչել է զուռնա դհոլը, որն ուղեկցվել է հայկական պարով.
«Միակ տարբերությունն այն էր, որ հայրենի հողի վրա չէին տենում մեր ուրախությունը, բայց հաստատ որոշել են, որ Հայաստան գալուն պես, այդտեղ էլ ենք մի լավ խնջույք կազմակերպելու»:
Սվետլանան պատմել է նաև հարսանեկան զգեստի մասին.
«Այն մոդելավորվել և կարվել է հատուկ ինձ համար և իմ մանկության երևակայության հարսի զգեստն էր, կարող եմ ասել, որ ճիշտ պատճեն: Արթուրի համար այն գաղտնիք էր մինչև նոյեմբերի 1-ի առավոտը»,- պատմել է նորահարսիկը, իսկ Արթուրն էլ ավելացրել.
«Անհամբերությամբ էի սպասում թե երբ եմ տեսնելու Սվետլանային հարսանեկան զգեստով և երբ առավոտյան հանդիպեցինք ուրախությունս և հուզմունքս բառերով չեմ կարող նկարագրել»:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում