▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ կհիշեմ երեկվա օրը. Ժաննա Բուտուլյան

 Life.panorama.am-ը գրում է.

Երեկ դերասանուհի Ժաննա Բուտուլյանը դարձավ 28 տարեկան, իսկ այսօր դերասանուհին պատմեց երեկվա տպավորությունների մասին: Մեզ հետ զրույցում դերասանուհին նախեւառաջ նկատեց, որ թեպետ ծննդյան օրն անցկացրել է աշխատանքային միջավայրում, բայց այն անմոռանալի է եղել. «Միշտ կհիշեմ երեկվա օրը: Ճիշտ է՝ երեկ անձրեւի եւ կարկուտի տակ մնացի եւ մինչեւ ուշ գիշեր նկարահանման հրապարակում էի, բայց հենց դա յուրահատուկ դարձրեց օրս: Առհասարակ, կարծում եմ՝ իրական էմոցիաները հենց այդպիսի բաներից են ծնվում»,- նշեց Ժաննան:

28-ամյա դերասանուհին նկատեց նաեւ, որ բազում շնորհավորանքներ եւ բարեմաղթանքներ է ստացել, որոնք իր տոնին յուրահատուկ գունեղություն են հաղորդել. մեր այն հարցին, թե դրանց շարքում ո՞ւմ բարեմաղթանքն է Ժաննան առանձնացնում, պատասխանեց. «Բոլոր բարեմաղթանքներն ունեն իրենց ուրույն տեղը եւ բոլորին անչափ շնորհակալ եմ բարի խոսքերի, լավ կարծիքների եւ անկեղծության համար: Պետք է նկատեմ, որ ստացածս բարեմաղթանքները բազմաբնույթ էին ՝ ռոմանտիկ, ինտելեկտուալ, ուրախ եւ հուզիչ…Հատկապես շատ հուզիչ էր մտերիմ ընկերուհուս շնորհավորանքը հենց կեսգիշերին՝ ճանաչող եւ սիրող մարդու խոսքեր էին խորհուրդների տեսքով, ինչպես միշտ խորհրդավոր ու գեղեցիկ»:

Ժաննա Բուտուլյանը նկատեց, որ ամեն տարի ծննդյան օրը մի փոքր տխրություն է զգում, բայց երեկ տխրության նշույլ անգամ դերասանուհին չի զգացել. «Ճիշտ է՝ ես միշտ գոնե շատ աննշան տխրություն եմ զգում իմ ծննդյան օրերին, բայց երեկ դա իսպառ բացակայում էր»,- նշեց նա:

 

Հարցին, թե արդյոք շատերի նման ծննդյան օրը վերլուծում է անցած ճանապարհն ու մտածում առաջիկա անելիքների մասին, Ժաննան նկատեց. «Սովորաբար այդ հետադարձ հայացքը գցում եմ Նոր տարվա օրը, ամփոփում եմ տարին, անում իմ եզրակացություններն ու հայտնում շնորհակալություններս: Իսկ ծննդյանս օրը աշխատեցի ոչ թե մտածել, այլ զգալ եւ ընդունել ողջ պոզիտիվը, եթե անեի այդ անդրադարձը, գուցե վերոհիշյալ տխրությունն ինձ հյուր գար: Բացի այդ, ընկերներս թույլ չտվեցին, որ ես մտածելու ժամանակ ունենամ դեռ կեսգիշերից»:

Խոսելով ծննդյան նվերներից եւ անակնկալներից՝ Ժաննան պատմեց, որ անակնկալների պակաս երեկ չի զգացել. «Երեկ շատ էի տպավորվել ընկերներիցս մեկի մոնոներկայացումից, որի ընթացքում այնքան եմ ծիծաղել, որ քիչ էր մնում կորցնեի գիտակցությունս, նաեւ շատ տպավորիչ էր արտերկրում ապրող ընկերներիցս մեկի՝ «Ծնունդ շնորհավոր» երգը, որը լսել եմ փողոցում կանգնած եւ որից այնպես էի ուրախացել, որ դա նույնիսկ նկատելի էր անցորդների համար»,- պատմեց նա:

Երիտասարդ դերասանուհին իր երկվա օրվա եւ առհասրակ իր կողքին լինելու համար շնորհակալություն հայտնեց. «Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին՝ ընտանիքիս, հարազատներիս, ովքեր անտեսել էին այն փաստը, որ ես տանը չեմ, բայց միեւնույն է, եկել էին մեր տուն՝ սպասելով ինձ միչնեւ ուշ գիշեր, բայց որոնց ես այդպես էլ չկարողաց միանալ: Շնորհակալ եմ այլ երկրներում ապրող իմ շատ սիրելի ընկերներին, Հայաստանի բոլոր ընկերներիս, կոլեգաներիս, երկրպագուներիս, ովքեր առանց ինձ ճանաչելու իմ մասին նման կարծիք եւ վերաբերմունք ունեն: Շնորհակալ եմ ինձնից նեղացած եւ ինձ նեղացրած այն մարդկանցից, ովքեր անտեսեցին բոլոր հանգամանքները եւ շնորհավորեցին ինձ: Մի խոսքով, բոլոր բոլորին, իմ հին ու մոտ ծանոթներին ու անծանոթներին, նաեւ նրանց, ովքեր ցանակնում էին շնորհավորել, բայց չեն կարողացել, շնորհակալ եմ շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար եւ ինքս էլ բոլորին մաղթում եմ, որ թե իրենց ծննդյան օրը, թե իրենց կյանքում լինեն սիրված, գնահատված եւ երջանիկ. հուսով եմ ոչ մեկին չեմ անտեսել»:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее