Tert.am-ի տեսանյութում Քյալաշ Սլոյանի մյուս որդին ՝Համիկ Սլոյանը նշում է, որ հոր ինքնազգացողությունը կտրուկ վատացել է Քյարամի ծննդյան օրը՝ ապրիլի 27-ին գերեզմանատուն այցելուց հետո, տեղափոխել են հիվանդանոց , սակայն հայրը չի ցանկացել պայքարել ապրելու համար:
«Քյարամի մահվանից հետո ինքը միշտ ասել է՝ ես պիտի գնամ, հասնեմ իմ երեխուն, 2 անգամ ինսուլտ տարավ, սկսեց իրան տեր չկանգնել, չուտել։ Իրա միակ նպատակը իրա տղուն հասնելն էր, ու ըտենց էլ արեց։ Մեզ էդքան չսիրեց, ինչքան որ Քյարամին, մեզ թողեց, գնաց՝ հասավ Քյարամին»,-շեշտել է նա:


