▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ անկեղծ եմ եղել հանդիսատեսի հետ. Ավետ Բարսեղյան

Blognews.am-ը գրում է, որ զրուցել է հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանի հետ, ով կայքի հետ զրույցում պատմել է, որ շուտով կներկայանա երաժշտական նոր հաղորդմամբ:

Ավետ, հեռուստաընկերություններում մեկնարկում է նոր եթերաշրջանը։ Ձեզ կտեսնե՞նք նոր նախագծում։

Այո, սակայն նախագծից դեռ չեմ կարող խոսել, քանի որ դեռ ընթացիկ աշխատանքներ են տարվում։ Միայն կարող եմ նշել, որ երաժշտական նախագիծ է, իսկ «Գուշակիրը»  շարունակվելու է նոր եթերաշրջանում։

Սկսեցիք երաժշտական նախագծերից, Ձեզ փորձեցիք տարբեր ժանրերում և վերադարձաք ժամանցայինին։ Այս պահին սա՞ է Ձեզ ամենահոգեհարազատը, թե՞ ուղղակի առաջարկներն են այս ձևաչափում։

Հեռուստատեսությունը ժամանց է՝ ինտելեկտուալ կամ ոչ։ Իմ կյանքում շատ հետաքրքիր միջազգային նախագծեր են եղել թե՛ «Շանթ» հեռուստաընկերությունում, թե՛ «Արմենիայում», թե՛ Հանրայինում։

Այս փուլում առաջարկը եղել է այս ժանրում, և ես տարբերություն չեմ դրել, քանի որ հեռուստատեսությունն ինձ հոգեհարազատ է։ Կարծում եմ՝ դրանք տարբեր գույների են, բայց բոլորն էլ ժամանց են։ Ինձ համար ամենակարևորն այն է, որ լինես մի միջավայրում, որտեղից շատ բան ես սովորում։

«Գուշակիր մեղեդին» շատ դրական արձագանքների արժանացավ, սակայն այս դեպքում էլ կան քննադատություններ։ Երբեմն Ձեզ մեղադրում են հայտնիների նկատմամաբ կողմնակալ վերաբերմունքի մեջ։

Շատ ուրախ եմ, որ հանդիսատեսը սիրեց «Գուշակիրը», որովհետև այն 20 տարի եղել է ռուսական դաշտում և ունեցել է Վալդիս Պելշի դեմքը։ Սովորաբար, նման դեպքերում մերոնք ասում են՝ ռուսականն ուրիշ է։ էս դեպքում այդպես չեղավ ու հաղորդումը դարձավ շատ սիրելի, ինչը ինձ համար շատ կարևոր է։ Ես կողմնակալ չեմ, պարզապես այնքան եմ հրավառվում, որ փորձում եմ օգտակար  լինել։

Ամեն թողարկման հաջողվածությունը կախված է նաև նրանից, թե հյուրերն իրականում ինչ փոխհարաբերություններ ունեն, որովհետև նրանց ջերմությունն ու էներգետիկան փոխանցվում է հեռուստադիտողներին։ Հյուրերի ընտրությանը մասնակցո՞ւմ եք։

Շատ նուրբ բան եք նկատել։ Հյուրերի ընտրության հետ ես բացարձակ կապ չունեմ։ Քանի որ հայկական երգարվեստում չկա մարդ, ում ես չճանաչեմ ու դրական չվերաբերեմ, ինձ համար շատ հեշտ է յուրաքանչյուրի հետ (կան մարդիկ, օրինակ, սերիալի հերոսներից, ում նոր եմ ճանաչում)։ Կարող է ուղղակի հաղորդումից հետո ասեմ՝ վայ, ինչ լավ եռյակ էր, կամ ինչ բարդ եռյակ էր։

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее