▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Միսս Հայաստան» մրցույթը նորից կանցկացվի

«Միսս Հայաստան» գործակալության նախագահ Կարեն Արիստակեսյանը պատրաստվում է նոր «Միսս Հայաստան» մրցույթ անցկացնել: Այս մասին նա ասել է երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Կարեն Արիստակեսյանի խոսքով` սեպտեմբերի 24-ին Գոհար Հարությունյանի կազմակերպած մրցույթը բազմաթիվ առումներով չէր համապատասխանում չափանիշներին, և ինքը ցանկանում է ավելի բարձր մակարդակով անցկացնել մրցույթը:

 Մրցույթն ունի հստակ չափորոշիչներ։ Եթե խոսքը համաչափության մասին է, առաջին չափորոշիչը 90/60/90–ն է։  Տարիքից ելնելով` չափորոշիչները կարող են փոփոխվել, քանի որ, օրինակ, 17 տարեկան աղջիկը լրիվ  ձևավորված չէ, նրա դեպքում կարող է լինել 85, 87 և այլն։ Հասակը պետք է լինի 1.70, մոդելային մրցույթների ժամանակ` 1.72։ Մրցույթի կանոնների մեջ մտնում է նաև, որ լողազգեստները պետք է  լինեն միատեսակ, զգեստները` միատեսակ և միատոն։ Կոշիկը պետք է լինի 7 սմ–ից ոչ ավելի։ Այս չափանիշները ես չեմ հնարել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее