Այս օրերին ռեփեր Միշոն և նրա կինը` ամերիկահայ հաղորդավար և լրագրող Սոնա Հովհաննիսյանը, իրենց հանգիստն են վայելում Խորվաթիայում, որտեղ էլ նշել իրենց ամուսնության մեկամյակը: Զույգը պարբերաբար իրենց միկրոբլոգերում նոր լուսանկարներ են հրապարակում, որոնցից մեկի միջոցով Սոնան հայտնել է, որ անմիջապես փողոցում իր զգեստը պատռվել է: Սոնան այդ մասին գրել է հետևյալը.
«Մենք զբոսնում էինք Սպլիտի գեղեցիկ ու հին քաղաքով, երբ զգեստս հենց առջեւի մասից պատռվեց։ Մենք մտանք մի անծանոթուհու տուն եւ փորձեցինք բացատրել, որ մեզ քորոց է անհրաժեշտ։ Դրա փոխարեն կինը ներս գնաց, թել ու ասեղ բերեց եւ սկսեց կարել հագուստս։ Մենք տարբեր լեզուներով էինք խոսում, բայց միասին ծիծաղում էինք։ Հիշողություն, որը հաստատ երբեք չեմ մոռանա»: