ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված՝ մսի իրացման և գնման գործընթացում պարտադիր սպանդանոցային մորթի փուլային անցման ժամանակացույցի համաձայն ՝ մայիսի 1-ից պետական գնումներով միս ձեռք կբերվի միայն սպանդանոցներից:
Ամբողջությամբ սպանդանոցային մորթի անցման գործընթացը կավարտվի 2018 թվականի հուլիսի 1-ին, երբ հանրապետության ողջ տարածքում տեղական մսի սպանդանոցային ծագման պահանջը պարտադիր կլինի բոլոր ոլորտների՝ իրացման ցանցերի, հանրային սննդի օբեկտների, մսամթերքի արտադրամասերի, ինչպես նաև արտահանման համար:
ՀՀ կառավարության 2017 թ. մարտի 9-ի նիստի N 10 արձանագրային որոշում
|
N |
Ոլորտային դասակարգումը |
Կատարման ժամկետը |
|
1 |
Պետական գնումներով սպանդանոցային ծագման մսի ձեռքբերում |
2017 թվականի մայիսի 1-ից |
|
2 |
Մսամթերքի արտադրություն (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) |
2017 թվականի նոյեմբերի 1-ից |
|
3 |
Տեղական արտադրության սպանդանոցային ծագման մսի արտահանում |
2017 թվականի նոյեմբերի 1-ից |
|
4 |
Երևան քաղաքի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) |
2018 թվականի ապրիլի 1-ից |
|
5 |
Երևան քաղաքի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի մարտի 1-ից |
|
6 |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի տեղական սպանդանոցային ծագման մսի առևտրի իրականացման վայրերում |
2018 թվականի հունիսի 1-ից |
|
7 |
ՀՀ Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզերի հանրային սննդի կազմակերպման օբյեկտներում (տեղական սպանդանոցային ծագման միս օգտագործելու դեպքում) |
2018 թվականի հուլիսի 1-ից |
Ծառայությունը, պարբերական հանդիպումների միջոցով, կշարունակի սպանդանոցային մորթի անցնելու հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն, մասնագիտական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել ոլորտի տնտեսավարողներին:


