▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միրզոյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում տեղի է ունեցել  Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհում Բայրամովի հանդիպումը։

Արտաքին գործերի նախարարներն նախ առանձին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան) Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ, այնուհետև կայացել է նրանց համատեղ հանդիպումը:  

Կողմերը քննարկել են Երևանի և Բաքվի միջև չլուծված մի շարք հարցեր, համանախագահներն առաջարկել են իրավիճակի լիցքաթափման կոնկրետ քայլեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее