▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Սրբազանի և Կաթողիկոսի ճանապարհը փակած կինը իշխանական քարոզիչ Հարություն Մկրտչյանի զոքանչն էր

Հունիսի 27-ին, երբ ԱԱԾ ծառայողները գործողություններ էին սկսել Սուրբ Էջմիածնում՝ Վեհարանի դիմաց և փորձում էին բիրտ ուժով այնտեղից քննչական մարմին տանել Միքայել Սրբազանին, մի շարք քաղաքացիներ հավաքվել էին այնտեղ իրենց աջակցությունը հայտնելու Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Միքայել Սրբազանին:

«Առավոտ»-ը գրում է, որ այս աջակցության քողի տակ մի ուշագրավ դրվագ բաց թողնվեց հանրության ուշադրությունից: «Հավատացյալների շարքերում երեք կանայք կանգնել էին Վեհարանի դարպասների դիմաց, ձեռքը դրել փականին և թույլ չէին տալիս Միքայել Սրբազանին դուրս գալ Վեհարանի դարպասներից: Նրանք նույնիսկ չանսացին Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոչին՝ բացել դարպասը: «Վեհափառ, մենք մեր սրբազանին չենք թողնելու, ո՛չ, ո՛չ: Ես Պարսկաստանում հայ եմ մնացել եկեղեցու շնորհիվ, ես թույլ չեմ տա՝ այս պիղծ հայերը կոտորեն իմ եկեղեցին, իմ սրբազանին»,- լացակումած այսպես էին արձագանքում կանայք Վեհափառի՝ դարպասը բացելու խնդրանքին:

Մեր տեղեկություններով՝ կանանցից մեկը իշխանական հայացքներով հայտնի քաղաքագետ Հարություն Մկրտչյանի կնոջ մայրն է: Նա հաստատեց այդ տեղեկությունը: Քաղաքագետին խնդրեցինք մեկնաբանել զոքանչի գործողությունները՝ հետաքրքրվելով` արդյոք սադրիչ քայլ չէր նրա զոքանչի կողմից արվածը՝ հաշվի առնելով, որ ակնհայտ է՝ ինչ կլիներ, եթե Սրբազանը չներկայանար քննչական մարմին: Ի պատասխան՝ քաղաքագետն ասաց` մեկնաբանություն չունեմ»,- գրում է աղբյուրը:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее