▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Պողոսյանն օգնության կարիք ունի

 

ՀՀ ժողովրդական արտիստ Միքայել Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նոր ֆիլմի նկարահանումներն ավարտին հասցնելու համար իրենց թիմին ֆինանսական օգնություն է անհրաժեշտ: Դերասանը  գրել է հետևյալը.

«Սիրելի բարեկամներ,
Մեկ տարի առաջ սկսեցի «Լորիկ» աշխատանքային անունը կրող նոր ֆիլմի աշխատանքները: Ֆիլմը «ֆենտեզի»-դրամա, կոմեդիա ժանրում է և, իհարկե, ՍԻՐՈ և կարեկցանքի մասին, որոնք այնքան անհրաժեշտ են մեզ: 

Նկարահանումները տեղի կունենան Երևանում՝ օգոստոս-սեպտեմբեր ամիսներին:
Պետք է ասել, որ դա շատ բարդ և հետաքրքրիր նախագիծ է, միգուցե ամենաբարդը անձամբ ինձ համար՝ որպես դերասանի, պրոդյուսերի և սցենարիստի։

Այժմ ընթանում է նկարահանումների նախապատրաստական գործընթացը. հաստատված է սցենարը, աշխատում է պրոֆեսիոնալների ստեղծագործական խումբը: Շնորհիվ մտերիմներիս և մի քանի ընկերությունների՝ հավաքվել է նկարահանումների համար անհրաժեշտ միջոցների նշանակալի մասը, որը բավական է մինչև օգոստոսի վերջ՝ նկարահանումների փուլի ամենավճռորոշ մասը: 

Շատ եմ ուզում, որ մեր ֆիլմը դառնա իսկապես ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ՝ մեր բարեկամների, ծանոթների, կինոսերների և իմ արվեստի երկրպագուների համար։ Բոլոր նրանց համար, ովքեր անտարբեր չեն Հայաստանում կինոյի ճակատագրի հանդեպ:

Նախագիծն ավարտելու համար խնդրում եմ իմ բոլոր ընկերներին աջակցել ուժերի ներածին չափով: Անգամ ձեր նվիրաբերած ոչ մեծ գումարը շատ կարևոր է մեզ համար, ինչը արժեքավոր ներդրում կդառնա մեր միասնության մեջ՝ մեզ ու մեր երկրի համար այս ոչ հեշտ ժամանակահատվածում: 

Մշակույթի ու արվեստի ոլորտի նախաձեռնություններին աջակցելու նպատակով վերջերս մի խումբ համախոհների հետ հիմնեցինք «Միաբան» հիմնադրամը: Արդեն իսկ անվանումը կոչ է անում բոլորիս համախմբվել այդ գաղափարի շուրջ: 
Մեր ֆիլմն այդ հիմնադրամի նախագծերից մեկն է:
Դուք կարող եք նվիրաբերել նաև առցանց (Visa, MasterCard և այլ քարտերով)՝ հետևյալ հղումով:
Հնարավոր է նաև բանկային փոխանցում:

Մեզ հետ կապ հաստատելու համար կարող եք գրել info@miaban.am էլ. հասցեին կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
+374 435 3420 (Հայաստան)
+1(609) 606-2612 (US)»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее