«Виа Гра» խմբի նախկին մեներգչուհի Աննա Սեդակովան ներկայացրել է «Не твоя вина» անվանումով տեսահոլովակը, որում նկարահանվել է հայազգի դերասան Միքայել Արամյանը: Վերջինս հայտնի է «Երկրաշարժ» և «Աստիճաններ դեպի երկինք» ֆիլմերից։
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ իր հարցազրույցներից մեկում Աննան նշել էր, որ սիրահարված է, սակայն ընտրյալի անունը նախընտրել էր գաղտնի պահել:
Ավելի վաղ, 34-ամյա երգչուհին Instagram-ի իր էջում Միքայելի հետ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել: