▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև հիմա չեմ հավատում՝ ինչպես կարողացա դա հաղթահարել. Անի Խաչիկյանը նոր աշխատանք ունի

Life.panorama.am-ը գրում է.

«ATV» հեռուստաալիքն  առավոտյան նոր հաղորդում ունի.

«IԱռավոտ»՝ այսպես է կոչվում նոր հաղորդումը, որը կվարեն հաղորդավար, պրոդյուսեր Հովհաննես Թովմասյանն ու դերասանուհի Անի Խաչիկյանը:

Կայքը հաղորդման մանրամասների, որպես հաղորդավարուհի ներկայանալու դժվարությունների և նոր աշխատանքային միջավայրի մասին խոսել է Անի Խաչիկյանի հետ:

-Անի, դուք հեռուստադիտողին ավելի շատ ծանոթ եք գեղարվեստական ֆիլմերից, հեռուստասերիալներից, իսկ հիմա արդեն կներկայանաք որպես հաղորդավարուհի. Կպատմե՞ք առաջարկի և այն ընդունելու՝ Ձեր որոշման մասին:

-Վերջերս «ATV»-ի կողմից ստացա հաղորդումը վարելու առաջարկն ու սիրով ընդունեցի, թեպետ պետք է նշեմ նաև, որ համաձայնվելը մի փորք բարդ էր, քանի որ այս ոլորտում փորձ չունեմ, մտավախություն ունեի՝ կկարողանամ արդյոք, թե ոչ, բայց ինչպես եթերային երկու օրերը փաստեցին, այս փորձությունն էլ կարելի է հաղթահարել և նոր փորձառություն ձեռք բերել:

-Անի, առավոտյան հաղորդում վարելը յուրահատուկ նշանակություն ունի. կարծես թե տվյալ հաղորդումների հաղորդավարների միջոցով է շատերի օրը սկսվում, իսկ մարդկանց բարձր տրամադրություն և օրվա լավ մեկնարկ հաղորդելն այնքան էլ հեշտ գործ չէ, ինչպե՞ս եք գլուխ բերում:

-Իրականում այս ոլորտը բավականին բարդ ու պատասխանատու է, բայց միևնույն ժամանակ, շատ հաճելի: Ինչպես նշեցիք՝ նաև ինձնով է սկսվում մարդկանց օրը, իսկ եթե ես հնարավորություն ունեմ այդ օրը, այդ պահին հեռուստադիտողին դրական էներգիա փոխանցել, ապա դա արդեն մեծ բան է:

-Հաղորդումը հեռարձակվում է ուղիղ եթերում. Հետաքրքիր է, փորձ չունենալով հանդերձ, դժվար չէր արդյոք միանգամից ուղիղ եթեր դուրս գալ:

-Այս հարցին չեմ կարողանա ճիշտ պատասխանել, քանի որ ես էլ մինչև հիմա չեմ հավատում, թե ինչպես կարողացա դա հաղթահարել: Առաջին եթերից ժամեր առաջ շատ անհանգիստ ու լարված էի, բայց երբ հաղորդումը սկսվեց ու վերջացավ, արդեն ուզում էի հասկանալ, թե ինչու էի այդքան հանգիստ ու վստահ: Այսինքն՝ մինչ սկսվելն էի անհանգիստ, բայց ուրախ եմ, որ այդ անհնագստությունը ուղղակի վերացավ, մնաց միայն զարմանքը՝ թե ինչպես ինձ մոտ ստացվեց այս փորձությունը:

-Անի, աշխարհում ընդունված է, որ առավոտյան հաղորդումները ավելի վաղ սկսվեն, բայց դուք եթեր եք դուրս գալիս ժամը 10:00-ին, ժամային փոփոխություն առաջիկայում կլինի՞:

-Եթե նույն Եվրոպայում մարդիկ աշխատանքի հասնելու համար պետք է 1.5 ժամ ճանապարհ գնան, ապա մեր երկրում հաստատ այդպես չէ, բացի այդ՝ հիմա արձակուրդային շրջան է ու ժամը 10:00-ն թողարկումը սկսելու համար նորմալ ժամ է, իսկ սեպտեմբերից հավանաբար որոշակի ժամային փոփոխություններ կլինեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее