▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչև ԱԺ ընտրությունները, Նիկոլ Փաշինյանը կկատարի Ալիևի պահանջը». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողներին հայտարարել է․ «Նոր Սահմանադրության տեքստը մշակման փուլում է, առաջիկայում խորհրդի անդամների հետ կքննարկենք տեքստի մասին: Տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց դեռևս տեքստը մշակման փուլում է: Ես միշտ նշում եմ, որ տեքստը 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի: Չենք քննարկել ժամանակահատվածը, թե երբ է դրվելու դա հանրաքվեի, երբ տեքստը պատրաստ լինի, մենք հայեցակարգային առանձին դրույթներ իհարկե հանրության դատին կհանձնենք և շատ մանրամասն կքննարկենք, թե ինչի մասին է խոսքը»:
Այսինքն՝ նոր սահմանադրության տեքստը 2026-ի մարտին, ԱԺ հերթական ընտրություններից առաջ պատրաստ կլինի, կարող է դրվել հանրաքվեի։ Այդպիսով Նիկոլ Փաշինյանը կկատարի Իլհամ Ալիևի հիմնական պահանջներից մեկը, մինչ այդ էլ խաղաղության համաձայնագիր կոչված փաստաթուղթը չի ստորագրվի»:

Դիտեք նաև՝

«Մենք տարբեր տարբերակներ ենք քննարկում, բայց տեքստը դեռևս մշակման փուլում է։ Երբ տեքստը որոշակի լինի՝ կկիսվենք ձեզ հետ։ Ես միշտ նշում եմ, որ այն 10 ամսվա ընթացքում պատրաստ կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության տեքստի մշակման փուլին և հարցին՝ հնարավո՞ր է, որ Անկախության հռչակագիրը Սահմանադրության նոր տեքստից դուրս մնա։ «Նոր Սահմանադրության տեքստը կուլիսների հետևում պահելու որևէ առիթ և հնարավորություն չկա: Երբ ինձ հարցեր են ուղղում՝ ինչո՞ւ չեք ասում, ինչո՞ւ չեք ասում, միշտ ասում եմ՝ ասելու ենք իհարկե, որովհետև վերջնաարդյունքում ժողովուրդն է քվեարկելու կողմ կամ դեմ»,- ասաց Գալյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее