▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ տղաները խրամատներում Հայրենիք են պահում, սրիկան հետևողականորեն ծախում է այդ նույն Հայրենիքը. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում` Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված նիստին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ընթերցել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որի նպատակն էր սադրել Հայաստանին և կանխել մեր անդամակցությւոնը ԵԱՏՄ-ին:

http://asekose.am/filemanager/uploads/2019/08/week-2/armen_ashotyan_1.jpg

Չտրվելով սադրանքին, Սերժ Սարգսյանն այդ պահին չարձագանքեց, և Հայաստանն անարգել մտավ ԵԱՏՄ: Հայաստանի համար հարց լուծեց:

Բայց ամբողջ սորոսամերձ փունջը և այսօրվա նիկոլականները կոտորում էին իրենց, թե բա "Սերժը Նազարբաևին չարձագանքեց":

Այսօր ԵԱՏՄ ղեկավարների մասնակցությամբ մեկնարկել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը, որի ընթացքում Նազարբաևը ասաց, որ հնարավոր է համարում Ադրբեջանի հետ բանակցությունը, որպեսզի վերջինս ևս դառնա ԵԱՏՄ դիտորդ երկիր: Նազարբաևի որակմամբ, Ուզբեկստանի օրինակը, որն արդեն միացել է որպես դիտորդ, պետք է ոգեշնչող լինի Ադրբեջանի համար։

 Նազարբաևի ելույթին հաջորդեց կապիտուլյանտի խոսքը, որում նա որևէ կերպ չարձագանքեց Նազարբաևի՝ Ադրբեջանին ուղղված բանավոր հրավերին:

Թեպետ հսկայական ասելիք կար այս հարցով: Չասաց, օրինակ, այն մասին, որ մինչև Ադրբեջանը չդադարի իր ագրեսիան Հայաստանի հանդեպ, այս հարցի քննարկումը խիստ ժամանակավրեպ է: Չասաց, որ մինչև Արցախյան խնդրի վերջնական կարգավորման հստակեցումը այս հարցի ժամանակավրեպ է: Չասաց, որ մինչև մեր սահմաններին ու Արցախում մարդիկ են սպանվում Ադրբեջանի կողմից, այս հարցի քննարկումը բացառված է: Եվ այլն:

Ու ոչ մեկ նրանցից, որոնք իրենց հինգերորդ կետն էին ժամանակին ճղում մեր իմաստուն որոշումների հետ կապված, ձայն չի հանում այն փաստից, որ Նիկոլը զիջում է մեր հերթական բանակցային առավելությունը Ադրբեջանի նկատմամբ:

Մինչ տղաները խրամատներում Հայրենիք են պահում, սրիկան հետևողականորեն ծախում է այդ նույն Հայրենիքը»:

 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее