Մինչ թշնամին գնդակոծում էր Արցախը, շողոմ ժպիտներով փորձում էին համոզել, որ մոտեցնում են «խաղաղության դարաշրջանը»
«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանի գրառումը․ «Երեկ Անթալյայում որոշ մարդիկ շողոմ ժպիտներով և կեղծավոր ձեռքսեղմումներով փորձում էին մեզ համոզել, որ մոտեցնում են «խաղաղության դարաշրջանը», մինչ այդ թշնամին գնդակոծում էր Արցախի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերը, նոր զորքեր էր մոտեցնում Հայաստանի Հանրապետության սահմաններին, և 5 պահանջ ներկայացնում՝ մեկը մյուսից գիշատիչ և աղետաբեր:
Մենք վաղուց չենք հավատում «խաղաղության դարաշրջանի» մասին անհեթեթ այս բարբաջանքին, համոզված ենք, որ խաղաղության են արժանի միայն ուժեղները, և ամեն անցնող օրը ներդնում ենք մեր հավաքական ուժն ավելացնելու մեջ: Այս կադրերում մեր հիմնադրամի մարտական պատրաստության հրահանգիչն է (անունը գաղտնիության նկատառումներով չենք բացահայտում), որն իր հետ աշխատող երիտասարդներին այստեղ ցույց է տալիս, թե ինչպես է պետք պատրաստվել իրական խաղաղությանը:
Բոլորիդ լավ օր ենք ցանկանում, իրական խաղաղության համար արվող իրական գործերով»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet