▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ այսօր ինձ սիրում և հիշում են որպես «Վերվարածների» Կարինա. Ելենա Բորիսենկո

Life.panorama.am-ը այսօր զրուցել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ, ով հանրության շրջանում տարիներ առաջ մեծ ճանաչում ձեռք բերեց «Վերվարածներ» հեռուստասերիալից: Երկարատեւ էկրանային դադարից հետո այսօր դերասանուհին կրկին վերադարձել է՝ ներկայանլով «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:
Ելենա, մի անգամ նշել էիք, որ ոչ դերասանների հետ խաղալիս առաջացած հիասթափության պատճառով այլեւս հեռուստասերիալներում չեք նկարահանվելու, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հաղթահարել այդ հիասթափությունն ու ինչպե՞ս որոշեցիք կրկին հեռուստաէկրաններ վերադառնալ:
- Բարեբախտաբար, իմ խաղընկերները հիմնականում պրոֆեսիոնալներ են: Իմ հիասթափությունը կապված էր ընդհանուր այս դաշտում տիրող չափանիշներից, երբ դիլետանտիզմը համատարած էր, իսկ մասնագիտությունս՝ անտեսված, երբ դերասանի հանդեպ սերը չափվում է ոչ թե նրա դերասանական տաղանդով, այլ սերիալում խաղացած կերպարով, որքան մատչելի մարդկային որակ, այնքան ավելի սիրված ժողովրդի կողմից: Այն ժամանակ դա ինձ նյարդայնացնում էր, հիմա դա ինձ եւս մեկ անգամ զվարճացնում է: Իսկ այս սերիալում համաձայնեցի նկարահանվել, քանի որ կերպարս մի քանի սերիա անց պետք է մահանար, եւ սերիալում այն պետք է մնար միայն հիշողություններում: Սա նաեւ առիթ հանդիսացավ, որպեսզի ներքուստ ըմբոստությունս մեղմանա: Չես կարող փոխել շրջապատդ, փոխիր վերաբերմունքդ ինչ-ինչ երեւությների հանդեպ:
Ելենա, լռության ընթացքում մոռացվելու վախ չկա՞ր:
- Ես հասկանում եմ, որ մասնագիտութունս պահանջում է ինչ-որ չափով հայտնի լինել, բայց ես այն ընտրել եմ բորոլովին ուրիշ պահանջներից դրդրված: Երբ տարիներ շարունակ «Վերվարածներն ընտանիքում» սերիալը եթերում էր, փողոց դուրս գալը գրեթե անհնար էր: Գուցե շատերի համար դա հաճելի էր, բայց ինձ համար ճիշտ հակառակը: Երբ չես երեւում հեռուստատեսությամբ, այդ ֆանատիզմի հասնող երկրպագուների քանակը քչանում է եւ մնում են նրանք, ովքեր երկրպագում են ոչ թե քո խաղացած կերպարը, այլ նրանք, ովքեր գնահատում են քո դերասանական տաղանդը. այդ վերաբերմուքնը ինձ ավելի է դուր գալիս: Իսկ մոռացված լինելուց չեմ վախենում, ընդհանրապես, ես ոչնչից չեմ վախենում, ավելին՝ համարում եմ, որ վախը թուլություն է: Բացի այդ, սոցիալական ցանցերի շնորհիվ քեզ երկրպագող հանդիսատեսը հնարավորություն ունի հետեւելու քո գործունեությանը, քանի որ մասնագիտությունս չի սահամանփակվում միայն սերիալներով. այս ընթացքում ես ակտիվ աշխատել եմ՝ նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում:
Ելենա, մի անգամ նշել եք, որ չնայած գրեթե 10 տարի է անցել «Վերվարածաներն ընտանիքում»-ից, բայց միեւնույն է, մարդկանց համար դուք դեռ տպավորված եք Կարինայի կերպարով, ի վերջո հաղթահարվա՞ծ է Կարինայի կերպարի կարծրատիպ դարձած դժվարությունները:
- Պետք է անկեղծորոն գտնվեմ եւ ասեմ, որ մինչ այսօր էլ ինձ սիրում եւ հիշում են որպես «Վերվարածների» Կարինա, եւ ես դրանից վաղուց արդեն վատ չեմ զգում:
Դուք Ձեր հեռուստատեսային խաղացանկում հիմնականում մարմնավորել եք Ձեր տարիքից ավելի երիտասարդ կանանց դերեր, ու թերեւս «Ուրիշի հոգին» միակ սերիալն էր, որտեղ դուք հասուն կնոջ կերպարով եք հանդես գալիս: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավոված այդ միտումը:
- «Վերվարածների» ժամանակ ես 33 տարեկան էի, բայց ես շատ փոքր էի երեւում իմ տարիքից, առհասարակ, ես իմ գենետիկայից ելնելով միշտ շատ փոքր եմ երեւացել, դրանից ելնելով միշտ աղջնակների մարմնավորելով՝ այդպես էլ միջանկյալ դերերը չհասցրեցի խաղալ, հետո էլ մի ֆիլմի համար ստիպված եղա մազերս ներկել, ինչից հետո արդեն սկսեցի մեծ՝ ավելի ճիշտ իմ տարիքին համապատասխան երեւալ, հիմա ես 42 տարեկան եմ, բայց ես չեմ ափսոսում այդ ամենի համար: Ընդ որում պետք է նշեմ, որ եթե շատերին իրենց տարիքային գումարը վախեցնում է, ապա ինձ դա ոչինչ չի ասում, ես չեմ վախենում դրանից, չնայած հիմա էլ են ասում, որ տարիքիցս ավելի փոքր եմ երեւում, բայց ես ինձ ներդաշնակ եմ զգում իմ արտաքինի եւ տարիքի հետ: Հիմա ես արդեն առաջվա աղջնակը չեմ, հիմա հասուն կին եմ եւ կարող եմ տարիքիս համապատասխան դերեր կերտել:
Ելենա, դուք մի տեսակ տպավորված եք որպես «Շանթ» հեռուստաընկերւթյան դերասանուհի, թեպետ մի դերով խաղացել եք նաեւ «Հանրային հեռուստաընկերության» «Քույրը» սերիալում: Հետաքրքիր է՝ հեռուսատաընկերության հետ կապված հատուկ կապվածություն ունե՞ք, թե այլ հեռուստաընկերությունների կողմից առաջարկներ չեն եղել:
- Այո, դա այդպես է՝ ինձ ընկալում են որպես «Շանթ» հեռուստաընկերության դերասանուհի, իսկ փոքր ժամանակ ինձ ասում էին Խաչիկ Չալիկյանի դերասանուհի… Մարդկանց ընկալումը վիզուալ է, նրանք ընկալում են արտաքին երեւացող շերտերը, իսկ իրականում ես ազատ ճախրող թռչուն են եւ պատկանում եմ միայն իմ ընտրած երկնքին:

Life.panorama.am-ը գրում է, որ այսօր զրուցել է դերասանուհի Ելենա Բորիսենկոյի հետ, ով հանրության շրջանում տարիներ առաջ մեծ ճանաչում ձեռք բերեց «Վերվարածներ» հեռուստասերիալից: Երկարատեւ էկրանային դադարից հետո այսօր դերասանուհին կրկին վերադարձել է՝ ներկայանլով «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ուրիշի հոգին» հեռուստասերիալում:

Ելենա, մի անգամ նշել էիք, որ ոչ դերասանների հետ խաղալիս առաջացած հիասթափության պատճառով այլեւս հեռուստասերիալներում չեք նկարահանվելու, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք հաղթահարել այդ հիասթափությունն ու ինչպե՞ս որոշեցիք կրկին հեռուստաէկրաններ վերադառնալ:

- Բարեբախտաբար, իմ խաղընկերները հիմնականում պրոֆեսիոնալներ են: Իմ հիասթափությունը կապված էր ընդհանուր այս դաշտում տիրող չափանիշներից, երբ դիլետանտիզմը համատարած էր, իսկ մասնագիտությունս՝ անտեսված, երբ դերասանի հանդեպ սերը չափվում է ոչ թե նրա դերասանական տաղանդով, այլ սերիալում խաղացած կերպարով, որքան մատչելի մարդկային որակ, այնքան ավելի սիրված ժողովրդի կողմից: Այն ժամանակ դա ինձ նյարդայնացնում էր, հիմա դա ինձ եւս մեկ անգամ զվարճացնում է: Իսկ այս սերիալում համաձայնեցի նկարահանվել, քանի որ կերպարս մի քանի սերիա անց պետք է մահանար, եւ սերիալում այն պետք է մնար միայն հիշողություններում: Սա նաեւ առիթ հանդիսացավ, որպեսզի ներքուստ ըմբոստությունս մեղմանա: Չես կարող փոխել շրջապատդ, փոխիր վերաբերմունքդ ինչ-ինչ երեւությների հանդեպ:

Ելենա, լռության ընթացքում մոռացվելու վախ չկա՞ր:

- Ես հասկանում եմ, որ մասնագիտութունս պահանջում է ինչ-որ չափով հայտնի լինել, բայց ես այն ընտրել եմ բորոլովին ուրիշ պահանջներից դրդրված: Երբ տարիներ շարունակ «Վերվարածներն ընտանիքում» սերիալը եթերում էր, փողոց դուրս գալը գրեթե անհնար էր: Գուցե շատերի համար դա հաճելի էր, բայց ինձ համար ճիշտ հակառակը: Երբ չես երեւում հեռուստատեսությամբ, այդ ֆանատիզմի հասնող երկրպագուների քանակը քչանում է եւ մնում են նրանք, ովքեր երկրպագում են ոչ թե քո խաղացած կերպարը, այլ նրանք, ովքեր գնահատում են քո դերասանական տաղանդը. այդ վերաբերմուքնը ինձ ավելի է դուր գալիս: Իսկ մոռացված լինելուց չեմ վախենում, ընդհանրապես, ես ոչնչից չեմ վախենում, ավելին՝ համարում եմ, որ վախը թուլություն է: Բացի այդ, սոցիալական ցանցերի շնորհիվ քեզ երկրպագող հանդիսատեսը հնարավորություն ունի հետեւելու քո գործունեությանը, քանի որ մասնագիտությունս չի սահամանփակվում միայն սերիալներով. այս ընթացքում ես ակտիվ աշխատել եմ՝ նկարահանվելով գեղարվեստական ֆիլմերում:

Ելենա, մի անգամ նշել եք, որ չնայած գրեթե 10 տարի է անցել «Վերվարածաներն ընտանիքում»-ից, բայց միեւնույն է, մարդկանց համար դուք դեռ տպավորված եք Կարինայի կերպարով, ի վերջո հաղթահարվա՞ծ է Կարինայի կերպարի կարծրատիպ դարձած դժվարությունները:


- Պետք է անկեղծորոն գտնվեմ եւ ասեմ, որ մինչ այսօր էլ ինձ սիրում եւ հիշում են որպես «Վերվարածների» Կարինա, եւ ես դրանից վաղուց արդեն վատ չեմ զգում:

Դուք Ձեր հեռուստատեսային խաղացանկում հիմնականում մարմնավորել եք Ձեր տարիքից ավելի երիտասարդ կանանց դերեր, ու թերեւս «Ուրիշի հոգին» միակ սերիալն էր, որտեղ դուք հասուն կնոջ կերպարով եք հանդես գալիս: Հետաքրքիր է՝ ինչո՞վ է պայմանավոված այդ միտումը:


- «Վերվարածների» ժամանակ ես 33 տարեկան էի, բայց ես շատ փոքր էի երեւում իմ տարիքից, առհասարակ, ես իմ գենետիկայից ելնելով միշտ շատ փոքր եմ երեւացել, դրանից ելնելով միշտ աղջնակների մարմնավորելով՝ այդպես էլ միջանկյալ դերերը չհասցրեցի խաղալ, հետո էլ մի ֆիլմի համար ստիպված եղա մազերս ներկել, ինչից հետո արդեն սկսեցի մեծ՝ ավելի ճիշտ իմ տարիքին համապատասխան երեւալ, հիմա ես 42 տարեկան եմ, բայց ես չեմ ափսոսում այդ ամենի համար: Ընդ որում պետք է նշեմ, որ եթե շատերին իրենց տարիքային գումարը վախեցնում է, ապա ինձ դա ոչինչ չի ասում, ես չեմ վախենում դրանից, չնայած հիմա էլ են ասում, որ տարիքիցս ավելի փոքր եմ երեւում, բայց ես ինձ ներդաշնակ եմ զգում իմ արտաքինի եւ տարիքի հետ: Հիմա ես արդեն առաջվա աղջնակը չեմ, հիմա հասուն կին եմ եւ կարող եմ տարիքիս համապատասխան դերեր կերտել:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее