▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ այսօր Համեստի կերպարին գերազանցող ոչ մի դերասանուհի չեմ տեսել. Անի Բայաթյան


Life.panorama.am
-ը գրում է. Կայքը հետաքրքրվել է, թե ինչու դերասանուհի Անի Բայաթյանը չի նկարահանվում «Անուղղելիներ»-ում, երբ տարիներ առաջ «Վերվարածներ»-ի ընտանիքում նրա կերտած կերպարը՝ Համեստը, գլխավոր հերոսուհիներից էր եւ բավականին սիրվեց:

«Անկեղծ ասաց՝ առաջարկ չեմ ստացել «Անուղղելիներ»-ում նկարահանվելու համար, այնպես որ 9 տարի անց ես այդ թիմում չկամ»,- նշեց նա, իսկ պատճառների մասին խոսելիս, շարունակեց.

«Ես ոչնչից տեղյակ չեմ: Այս սերիալի հետ կապված տեղեկություններ ունեմ միայն նկարների տեսքով, քանի որ ֆեյսբուքյան ընկերներիս ցանկում կան դերասաններ, որոնք խաղում են այնտեղ: Ինքս չեմ հետեւում սերիալին, քանի որ «Շանթ պրեմիում» չունենք»:

Անիի խոսքով՝ «Շանթ» հեռուստաընկերության հետ նորմալ հարաբերություններ ունի, անձնական խնդիրենր չկան առաջարկ չստանալու հարցում:

«Ես նկարահանվել եմ «Շանթ»-ի վերջին նախագծերից մեկում: «Փոխնակ մայրը» սերիալի շրջանակում նորմալ համագործակել ենք: Անկեղծ ասաց, վիրավորված չեմ, որ ինձ չեն հրավիրել. ով վճարում է, նա էլ թելադրում է, թե ով պետք է նկարահանվի: Եթե մարդիկ, ովքեր կանգնած են կադրի հետեւում, մտածել են, որ իմ կերպարը պետք չէ, ուրեմն ճիշտը դա է, իսկ եթե մի օր հրավեր ստանամ նրանց կողմից, ապա լավ կմտածեմ, հետո նոր կպատասխանեմ: Ուրախ եմ իմ ընկերների համար, ովքեր ներգրավված են այդ նախագծում, ինչպես հասկացել եմ, նրանք բավականին մեծ էներգիայով են անցել այդ գործին»,- հավելեց նա:

Անի Բայաթյանը խոստովանեց.

«Եթե ի սկբանե առաջարկ ստանայի, անգամ չգիտեմ կհամաձայնեի, թե ոչ, քանի որ դժվար թե ցանկանայի նորից այդ սերիալում խաղալ: Տեսակս այնպիսինն է, որ չէի ուզի խաղալ այն, ինչ արդեն խաղացել եմ: Կնախընտրեի նոր մի բան անել, այլ ոչ թե վերադառնալ հնին, ինչքան էլ որ այդ հինը նորովի է մատուցվում: Չգիտեմ, արդյոք կստացվեր առաջվա համն ու հոտը կրկին զգալ: Միաժամանակ, շատ հնարավոր է, որ ամեն ինչ ավելի լավը լիներ, քան կար տարիներ առաջ: Ի դեպ՝ այս ընթացքում այնքան շատ արձագանքներ եւ հարցեր եմ լսել, թե ինչու ես չկամ «Անուղղելիներ»-ում, բայց ես շատ թեթեւ եմ տանում նման բաները: Ուրախ եմ, որ «Վերվարածների» ընտանիքը վերադարձել է, քանի որ ի տարբերություն մերօրյա սիթքոմների, այս նախագիծը շատ բարի է, հուսամ, որ «Անուղղիելիներ»-ում այդ բարությունը շարունակվում է»:

Նյութը՝սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее