Բլոգեր Արթուր Չախոյանի թելեգրամյան գրառումը․ «Ըստ պաշտոնական տվյալների՝ 2018 թվականից ի վեր Երևանում արդեն կառուցվել է 154 բազմաբնակարան շենք, իսկ 341-ը դեռ կառուցման փուլում են։ Այսինքն՝ մայրաքաղաքում սպասվում է ընդհանուր 495 նորակառույց շենք, սակայն դպրոց և մանկապարտեզ նախատեսված է միայն Դեֆենս Հաուզինգ թաղամասում։ Այս փաստի առթիվ հարց եմ ուղղում գիտակից հանրությանը․ Կարո՞ղ է որևէ մեկը նշել՝ Երևանում ո՞ր կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան շենքերն են համապատասխանում Տիգրան Ավինյանի կողմից 2023 թվականին հնչեցված չափորոշիչներին, մասնավորապես՝ ▪️ Սեյսմիկ անվտանգության տեսանկյունից — արդյոք ապահովվա՞ծ է սեյսմակայունության բավարար մակարդակ, ▪️ Կոմունալ ենթակառուցվածքների հասանելիություն — ջրամատակարարում, կոյուղի, էլ. էներգիա և այլ համակարգեր, ▪️ Ճանապարհային ենթակառուցվածքներ և տրանսպորտային մատչելիություն — արդյոք նախատեսվա՞ծ են բավարար ճանապարհներ, երթուղիներ և կայանատեղեր, ▪️ Կրթական հաստատությունների առկայություն և հասանելիություն։ Բոլորն էլ շատ լավ գիտակցում են, թե ինչպիսի միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շենք կառուցելու շինթույլտվություն ստանալու համար՝ ժողոդվուրդի կյանքի և չկրթվող սերնդի հաշվին»։ Դիտեք նաև՝ |
«Միլիոնավոր դոլարների կաշառք է վճարվում շինթույլտվության համար»․ Արթուր Չախոյան
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet
Հասարակություն далее

далее

далее

далее

далее

далее

далее