Իսպանացի պատգամավոր Ջոն Ինյարիթուն, ով Եվրոպացի պատգամավորների ու լրագրողների հետ Հայաստան և Արցախ է այցելել, Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ստեփանակերտից։ Կադրերում երևում են գնդակոծված Մոր և մանկան հիվանդանոցը.
«Բարի լույս Ստեփանակերտից։ Ադրբեջանն ու Թուրքիան հարձակվում են Արցախի խաղաղ բնակիչների վրա Միջազգային հանրությունը պետք է արագ գործի, որպեսզի խուսափի նոր ցեղասպանությունից»,- գրել է պատգամավորը։