▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային դիտորդների կազմը կավելանա՝ հասնելով 7-ի

Ղարաբաղյան հակամարտության գոտում ԵԱՀԿ գրասենյակի միջազգային դիտորդների թիվը 7-ի հասցնելու մասին համաձայնություն է ձեռք բերվել:

Այս մասին ԱՊԱ-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը:

Նրա խոսքով՝ սրան համաձայն են երկու կողմերն էլ: «Սակայն դեռեւս տարաձայնություններ կան մի շարք հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտորդների տեղակայման վայրի, նրանց գործունեության ֆինանսավորման կարգի եւ տեխնիկական այլ հարցերի: Ներկայում ԵԱՀԿ գործող ավստրիական նախագահությունը Կազմակերպության Քարտուղարության համապատասխան կառույցների եւ կողմերի ներկայացուցիչների հետ միասին զբաղվում է դրանց համաձայնեցմամբ»,- նշել է նա:

Artsakhpress.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее