▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջադեպ` Թբիլիսիում. Լևոն Արոնյանի պարգևատրման ժամանակ ՀՀ հիմնի փոխարեն սկզբում այլ երգ է հնչել

 

Երեկ Թբիլիսիի աշխարհի գավաթի խաղարկության պարգևատրման արարողության ժամանակ՝ Լևոն Արոնյանին հաղթողի գավաթը հանձնելուց հետո կազմակերպիչները սխալմամբ ՀՀ հիմնի փոխարեն միացրել են այլ երգ, սակայն թյուրիմացությունը շատ արագ շտկվել է:

Հիշեցնենք, որ Լևոն Արոնյանը, եզրափակչում առավելության հասնելով 4։2 հաշվով,  դարձել է շախմատի աշխարհի կրկնակի գավաթակիր:

Հավելենք, որ Արոնյանը ադրբեջանական SOCAR պետական նավթա-գազային ընկերությունից կստանա մոտ 120․000 դոլար, քանի որ շախմատի աշխարհի գավաթի մրցաշարի գլխավոր հովանավորը և մրցանակային ֆոնդը ձեւավորողը հենց այդ ընկերությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее