Արդեն հայտնել էինք, որ «Հաց բերողին» սատարողների հավաք էին կազմակերպել Ազատության հրապարակում, որից հետո սկսել են երթը:
Մի պահ ցուցարարները փակել էին Մաշտոցի պողոտան:
Դրանից հետո միջադեպ տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև, որը հարթեց քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենը՝ երթի մասնակիցներին հանգստության կոչ անելով:
Ավելի ուշ, երբ երթի մասնակիցներն անցնում էին Հանրապետության հրապաակում, մի քանի մասնակիցներ կարողացան շրջանցեն երթի ընթացքը հսկող ոստիկաններին ու նստել հրապարակի կենտրոնում:
Ոստիկանները ցանկանում էին բերման ենթարկել Շահեն Հարությունյանին՝ նշելով, թե նա է կազմակերպիչը երթի, սակայն մի քանի կանայք նրանց համոզում էին, որ երթը կազմակերպիչ չունի, այն ինքնաբուխ է ՝ նվիրված Հաց բերողի հիշատակին:


