Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում անձնակազմը հրաժարվել է թռիչքից ուղևորի պատճառով: Վերջինս չի ցանկացել թռչել էկոնոմ դասով և բիզնես-դասի տեղ է պահանջել: Նա փոխել է իր տեղը: Նրան նկատողություն են արել, որին ի պատասխան տղամարդը սկսել է վիճել բորտուղեկցորդուհու հետ և ներխուժել է օդաչուի սենյակ ու սկսել հայհոյել նրան:
Բազմաթիվ վիրավորանքներից, հայհոյանքներից հետո օդաչուն որոշել է ոչ մի տեղ չթռչել: Դեպքը տեղի է ունեցել Մոսկվա-Երևան չվերթից առաջ: Տղամարդուն ևս հանել են թռիչքից: Life.ru կայքի փոխանցմամբ` մյուս ուղևորները Երևան են ժամանել այլ ինքնաթիռով:


