Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է դեպի Բանգկոկ ուղևորվող «Աերոֆլոտ»-ի ինքնաթիռի միջադեպի հետևանքով տուժածների ցանկը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Մոսկվայից Բանգկոկ թռչող ինքնաթիռն անսպասելի ընկել է «օդային փոսի» մեջ, որի հետևանքով մի շարք ուղևորներ, որոնք նստած չէին կամ չէին կապել ամրագոտին, տարբեր աստիճանի կոտրվածքներ ու այլ վնասվածքներ են ստացել:
Միջադեպի հետևանքով տուժել է 27 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի 24 քաղաքացի: Տուժածներից մեկն ազգությամբ հայ է՝ 1982 թվականին ծնված Տատյանա Ավետիսյանը:
Դեսպանատան հաղորդագրության համաձայն՝ բոլոր տուժածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են տեղի հիվանդանոց, ոմանք վիրահատության կարիք ունեն:


